VBET ՀՊԼ 15-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ընդունում է «Վանին»։ Հանդիպումը կմեկնարկի 15:00-ին։
Այս տուրից առաջ «Արարատ-Արմենիան» 37 միավորով առաջին տեղում է, իսկ «Վանը» 9 միավորով՝ 9-րդ։
Արդեն հայտնի է՝ ինչ կազմերով թիմերը դուրս կգան խաղադաշտ․
«Արարատ-Արմենիա»-Վիմերկատի, Բուենո, Տերտերյան, Վակուլենկո, Ալեմաո, Մուրադյան, Ավանեսյան, Անգուլո, Լիմա, Էզա, Սանոգո:
«Վան»- Մելիքսեթյան, Ոսկանյան, Պետրոսյան, Ստեպանով, Միգել, Կուզկին, Այվազյան, Մենեզես, Միրեկու, Էսյեն, Գաբա:
Խաղին ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել ՀՖՖ յութուբյան ալիքով․
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ այսօր նախատեսված ԲԿՄԱ-«Սևան» հանդիպումը չի կայանա։