«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է իր աշխատած ակումբներում դժվարությունների, ինչպես նաև՝ տրանսֆերների մասին։
«Ես երբեք չեմ վախեցել դժվարություններից, ինձ համար բավական է հաղթանակի համար 1 տոկոս շանս ունենալը։ Ես երբեք չեմ գլխավորել այնպիսի թիմ, որն իմ տեղափոխությունից առաջ տիտղոս է նվաճել։ «Յուվենտուսը» զբաղեցրել էր 7-րդ տեղը, «Չելսին»՝ 9-րդ, «Ինտերը»՝ 4-րդ։ Գիտեմ, որ այս անգամ մի քիչ համբերություն պետք կգա։
Ինձ ծիծաղեցնում է այն, երբ լսում եմ, որ ակումբներին ստիպում եմ շատ փող ծախսել։ Ես ստիպում եմ նրանց փող աշխատել, ոչ թե ծախսել։ Բոլոր խաղացողները, որոնց ես մարզել եմ, թանկացրել են արժեքը։ Լուկակուն միակ խաղացողն է, որին ես երբևէ խնդրել եմ ձեռք բերել։
Ես վաստակում եմ այն, ինչին արժանի եմ, ինչ հաղթում եմ։ Մասնագետի արժեքը որոշվում է նրա պատմությամբ ու այն արդյունքներով, որոնց հասել է»,-Կոնտեի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Իտալացի մարզիչը «Տոտենհեմը» գլխավորեց այս տարվա նոյեմբերին։