«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է իր ապագայի մասին։
«Այստեղ աշխատանքս ավարտելուց հետո կցանկանայի, ինչպես արդեն մի անգամ չէ, որ ասել եմ, հաճույք ստանալ ազգային հավաքականի հետ ԱԱ դուրս գալուց։ Բայց հավաքականում աշխատանք գտնելը հեշտ բան չէ, միայն մի քանի տարբերակ կա։ Ես կցանկանայի, բայց եթե չստացվի, կշարունակեմ ակումբներ մարզել, խնդիր չէ։
Բայց Անգլիայում ես միշտ պատրաստ կլինեմ աշխատել միայն «Ման Սիթիում»»,- մասնագետի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։