«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Ա Սերիայի հերթական տուրում «Վենեցիայի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակը։
«Մեր խաղը լավ ընթացք ստացավ, չնայած 6 օրվա ընթացքում 3-րդ խաղն անկացրեցինք, բայց բնավորություն ցույց տվեցինք՝ լավ ֆուտբոլ ցուցադրելով։
Միակ բանը, որ կարող եմ ասել այն է, որ երկրորդ գոլն ավելի շուտ պիտի խփեինք, քանի որ «Վենեցիան» մրցաշրջանի անսպասելիներից է, և վատ է, որ խաղի ճակատագիրը հարցականի տակ էր։ Մենք «Ինտերն» ենք ու պիտի ավելի շուտ վճռեինք խաղի ելքը, բայց ընդհանուր առմամբ գոհ ենք։
Հուսով եմ՝ Դարմիանի մոտ լուրջ բան չկա։ Մի փոքր անհանգստացած ենք․ նա ցավ զգաց ու փոխարինում խնդրեց»,- Ինձագիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։