Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունել է «Արմինիային» և նվազագույն հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը բացվել է միայն երկրորդ կեսում. 71-րդ րոպեին Լերոյ Սանեն գրավել է հյուրերի դարպասն ու կարևոր միավորներ պարգևել մյունխենցիներին:
«Բավարիան», իր ակտիվում ունենալով 31 միավոր, գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ երկրորդ տեղում գտնվող Դորտմունդի «Բորուսիային» գերազանցելով 1 միավորով: «Արմինիան» 9 միավորով նախավերջին՝ 17-րդ տեղում է:
























































