«Ռոմայի» ղեկավարությունը որոշել է առաջիկա ձմռանը վաճառել ուզբեկ հարձակվող Էլդոր Շոմուրոդովի տրանսֆերը։
Ինչպես տեղեկացնում է goalkz-ը, պատճառը կայանում է նրա մեջ, որ հարձակվողը մի քանի շաբաթ առաջ իր twitter-ի էջում գրառում է կատարել, որով դեմ է արտահայտվել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։
«Ես ֆուտբոլիստ եմ և կտրականապես դեմ եմ այդպիսի երևույթներին։ Պատկերացնու՞մ եք, տարիներ անց ձեր երեխաները պետք է ֆուտբոլ խաղան այդպիսի մարդկանց հետ։ Դա ուղղակի անընդունելի է»,- նշել է Շոմուրոդովը։
























































