Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մոտ է խաղադաշտ վերադառնալուն։
Ինչպես նշում են մի շարք լրատվականներ, նորվեգացին արդեն այսօր կարող է մասնակցել «մեղուների» հանդիպմանը։
«Բորուսիան» այսօր մրցելու է «Վոլֆսբուրգի» հետ։ 21-ամյա հարձակվողը վերջին անգամ դաշտ էր դուրս եկել հոկտեմբերի 19-ին՝ «Այաքսի» դեմ խաղում։
Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 10 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































