Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեն հայտնել է, որ հարձակվող Էրլինգ Հոլանդը ապաքինվել է վնասվածքից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորվեգացին կարող է խաղադաշտ դուրս չգալ մինչև տարեվերջ, սակայն Ռոզեն հայտնել է, որ Էրլինգը թիմի հետ մեկնելու է վաղը Բունդեսլիգայի 13-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ հանդիպմանը։
Բացի այդ, մեծ է հավանականությունը, որ Հոլանդը կկարողանա մասնակցել Գերմանիայի առաջնության 14-րդ տուրի՝ «Բավարիայի» դեմ հանդիպմանը, որը կկայանա դեկտեմբերի 4-ին։