Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաջող են մեկնարկել Վրաստանի Քութաիսի քաղաքում ընթացող՝ Եվրոպայի առաջնության բազմակի մրցանակակիր Ակակի Կակաուրիձեի անվան հուշամրցաշարում, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումային առաջին օրը Հայաստանը ներկայացնող 3 մարզիկներից երկուսը՝ 57 կգ քաշային Մանվել Պետրոսյանը և 60 կգ քաշային Գոռ Բեգլարյանը հաղթել են իրենց մրցակիցներին։
Բեգլարյանը առավելության է հասել Վրաստանը ներկայացնող մեր հայրենաից Արամ Քոչարյանի նկատմամբ, իսկ Պետրոսյանը պարտության է մատնել Աչիկո Գափրիդաշվիլիին։