«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը նոր գլխավոր մարզչի պաշտոնի համար նախընտրելի թեկնածու է համարում Ռալֆ Ռանգնիկին։
Սակայն Հարի Մագուայրը, Մարկուս Ռեշֆորդը և Բրունո Ֆերնանդեշը ցանկանում են, որ թիմը գլխավորի Մաուրիսիո Պոչետինոն, հայտնում է TribalFootball-ը։
Նրանք կարծում են, որ արգենտինացի մասնագետը երկարաժամկետ հեռանկարում իդեալական մարզիչ է, որը կօգնի ակումբին վերադարձնել երբեմնի փառքը: Բացի այդ, Պոչետինոն Անգլիայում աշխատելու փորձ ունի:
Այնուամենայնիվ, «Մանչեսթեր Յունայթեդը», ամենայն հավանականությամբ, պետք է սպասի մինչև ամառ՝ արգենտինացու հետ պայմանագիր կնքելու համար, իսկ «Լոկոմոտիվի» սպորտային բաժնի տնօրեն Ռալֆ Ռանգնիկը կարող է դառնալ «կարմիր սատանաների» ժամանակավոր մարզիչը մինչև մրցաշրջանի ավարտը։
























































