Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկության 5-րդ տուրում «Ռոման» 4-0 հաշվով հաղթանակի հասավ ուկրաինական «Զարիայի» նկատմամբ։
Հանդիպումից հետո իր թիմի խաղին է անդրադարձել հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Իմ կարծիքով մենք առաջին իսկ րոպեներից տիրեցինք նախաձեռնությանը և շատ լավ հանդիպում անցկացրինք։ Այսօր մրցակցի դարպասը կարող էինք խփել նաև 6-րդ, նույնիսկ՝ 7-րդ գոլերը։
Մրցակիցն այնքան էլ բարձրակարգ չէր, բայց նրանք բավականին ագրեսիվ էին գործում և անհատապես վատ որակներ չունեին։
Իմ տղաները ևս մի քանի դրվագներում անհատապես «փայլեցին», և ինձ շատ է ուրախացնում, որ մենք առաջընթաց ունենք»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport Italia-ն։