ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց ֆինլանդական ՀԻԿ-ի հետ և նվազագույն հաշվով պարտություն կրեց:
Հանդիպման միակ գնդակը երկրորդ կեսի մեկնարկում հեղինակել է ՀԻԿ-ի ճապոնացի կիսապաշտպան Ատոմու Տանական:
«Ալաշկերտը» 5 խաղից հետո ոչ մի միավոր չի վաստակել և A խմբի մրցաշարային աղյուսակի վերջին՝ 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում: ՀԻԿ-ը 6 միավորով 3-րդ տեղում է: Թել-Ավիվի «Մաքքաբին» և ԼԱՍԿ-ը հավասար՝ 10-ական միավոր ունեն և քիչ անց կանցկացնեն 5-րդ տուրի իրենց հանդիպումը: