Մադրիդի «Ատլետիկոն» կադրային խնդիրներ ունի պաշտպանական գծում։ «Ներքնակները» հաճախ են գոլ բաց թողնում։ Այդպիսի իրավիճակը չի գոհացնում Դիեգո Սիմեոնեին։ Նա խնդրել է ակումբի ղեկավարությանը կազմ վերադարձնել Դիեգո Գոդինին, որը երկար տարիներ է անցկացրել մադրիդյան թիմում։ Այս մասին հաղորդում է Todo Fichajes-ը։
Հիմա փորձառու պաշտպանը հանդես է գալիս «Կալյարիի» կազմում։ Ըստ տարածված շշուկների՝ մոտ ժամանակներս նա պիտի երկարաձգի իտալացիների հետ պայմանագիրը։