Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Նորավանքը» սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատ-Արմենիային»։
Հանդիպման առաջին խաղակեսում հյուրերը լավ հնարավորություն ստացան առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Շաղոյանը չկարողացավ հստակ իրացնել 11մ տուգանային հարվածը։ Փոխարենը, քիչ անց, տանտերերի կազմում Մուստաֆինն օգտվեց իր հնարավորությունից և բացեց խաղի հաշիվը։
Երկրորդ խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով․ նախ «Նորավանքը» կրկնապատկեց իր առավելությունը Օրլովի գոլի շնորհիվ, իսկ հյուրերի կազմում միակ գնդակը խփեց Օտուբանջոն։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էին դուրս եկել նաև «Ուրարտուն», «Վանը», իսկ վաղը «Արարատն» ու «Նոան» կվիճարկեն վերջին ուղեգիրը։






















































