VBET Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Փյունիկը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վանին» ու հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում պարտություն կրեց։
Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով ու այն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։ 101-րդ րոպեին հյուրերի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Ստեպանովը՝ առաջ մղելով «Փյունիկին», բայց 15 րոպե անց շտկեց սխալը՝ գրավելով նաև «Փյունիկի» դարպասը՝ 1-1 ու հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցներով։
«Փյունիկի» կազմում վրիպեց նախ, Խոսե Կարաբալոն, ապա՝ Խոսե Բալզան և հաջորդ՝ կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր նվաճեց Չարենցավանը ներկայացնող թիմը։