«Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղը․
«Ինձ շատ դուր է գալիս նրանց խաղը: Նրանց հարձակվողների խաղի որակը անհավատալի է: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ նրանք փորձում են անել այն, ինչ ուզում է գլխավոր մարզիչը, ես դա ասացի, երբ մենք սեփական հարկի տակ պարտվեցինք նրանց: Եվ կարծում եմ, որ դա աշխատում է»,- մեջբերում է Գվարդիոլային Mirror-ը։