Tuttosport-ը «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ճանաչել է 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստ:
Քվեարկության արդյունքում երկրորդ հորիզոնականն է զբաղեցրել «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն, իսկ երրորդը՝ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին:
Քվեարկությանը մասնակցած ժյուրիի կազմում ընդգրկված են եղել նախկինում հայտնի ֆուտբոլիստներ, որոնց թվում Անդրեյ Շևչենկոն, Լոտար Մատեուսը, Խրիստո Ստոյիչկովը, Էմիլիո Բուտրագենյոն, Պավել Նեդվեդը, Լուկա Տոնին, Սամուել Էտո՛Օ-ն, Ալեսանդրո Կոստակուրտան, Էդվին վան դեր Սարը, Խուան Սեբաստյան Վերոնը, Ռուի Կոշտան և այլք:
Լևանդովսկին երկրորդ տարին անընդմեջ է ստացել Golden Player մրցանակը:























































