Կայացավ Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 18-րդ տուրից հետաձգված «Վեսթ Հեմ» — «Լիվերպուլ» հանդիպումը։
Յուրգեն Կլոպի թիմը դժվարություններ չունեցավ լոնդոնյան թիմի դեմ արտագնա խաղում։ Հանդիպման հաշիվը բացվեց 35-րդ րոպեին։ «Մերսիսայդցիներին» առաջ մղեց Մոհամեդ Սալահը, ով անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։
Երկրորդ կեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը կրկնապատկեց «Լիվերպուլի» առավելությունը։ «Լիվերպուլը» հաղթեց 2-0 հաշվով։
Այս արդյունքից հետո «Լիվերպուլը» միավորների քանակը հասցնում է 70-ի ու շարունակում է վստահորեն գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում ընթացող «Մանչեսթեր Սիթիից» «Լիվերպուլը» առաջ է 19 միավորով։