Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը մրցաշրջանի ավարտից հետո կարող է համալրել անգլիական ակումբներից որևէ մեկը:
Իսպանական El Chiringuito ֆուտբոլային շոուի ժամանակ լրագրող Էդուարդո Ինդան նշեց, որ իր կարծիքով Հոլանդը կտեղափոխվի «Ռեալ», որտեղ կխաղա Կիլիան Մբապեի հետ :
Սակայն շոուի վարող Խոսեպ Պեդրերոլը պատասխանեց, որ Մադրիդում համոզված են` Էրլինգը կարիերան կշարունակի Անգլիայում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորվեգացի հարձակվողի համար պայքարում են «Չելսին» և «Մանչեսթեր Սիթին»:
























































