Կրտսեր և ավագ տարիքի պատանիների բռնցքամարտի Հայաստանի հավաքականները հաջող մրցելույթ են ունեցել Ռոստովում կայացած Ոսկե ձեռնոց անվանումը կրող միջազգային մրցաշարում։
Արթուր Մելքումյանի և Արթուր Ուլիխանյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր ընտրանին նվաճել է 17 մեդալ, որից 7 ամենաբարձր հարգի։ Մենք ունենք նաև 5 ական արծաթե ու բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավել է երկրորդ տեղը։
Կրտսեր տարիքի պատանիներ
44 կգ Վալտեր Աթաբեկյան 1֊ին տեղ
46 կգ Աղվան Բաղդասարյան 3֊րդ տեղ
50 կգ Վահե Գրիգորյան 1֊ին տեղ
52 կգ Սպարտակ Նահապետյան 2֊րդ տեղ
54 կգ Ալեն Ստեփանյան 3֊րդ տեղ
57 կգ Արտակ Մինասյան 2֊րդ տեղ
60 կգ Ալիկ Կճոյան 1֊ին տեղ
63 կգ Արգիշտ հակոբյան 1֊ին տեղ
Ավագ տարիքի պատանիներ
46 կգ Առստամյան Էրիկ 1֊ին տեղ
48 կգ Սաֆարյան Դավիթ 1֊ին տեղ
50 կգ Պողոսյան Արեն 2֊րդ տեղ
54 կգ Ավետիքյան Արթուր 2֊րդ տեղ
57 կգ Խաչատրյան Հարություն 1֊ին տեղ
63 կգ Բաբլումյան Արշակ 3֊րդ տեղ
66 կգ Օհանյան Երանոս 66 կգ 3֊րդ տեղ
70 կգ Պողոսյան Արմեն 3֊րդ տեղ
80 կգ Սիմոնյան Դավիթ 2֊րդ տեղ