Բրուքլին Նեթսը NBA-ի կանոնավոր առաջնությունում 120-112 հաշվով հաղթեց Նյու Օռլեան Պելիկանսին:
Դաբլ-դաբլի հեցինակ դարձավ Ջեյմս Հարդենը՝ վաստակելով 39 միավոր և կատարելով 12 արդյունավետ փոխանցում, ևս 28 միավոր է վաստակել Քևին Դյուրանտը։
Դալաս Մավերիքսը 123:109 հաշվով հաղթեց Սան Անտոնիո Սփըրսին: Թրիփլ-դաբլի հեղինակ է դարձել Լուկա Դոնչիչը՝ 32 միավոր, 15 փոխանցում, 12 անդրադարձ։
Մյուս հանդիպումներում Դենվեր Նագեթսը Նիկոլա Յոկիչի թրիփլ-դաբլի (22 միավոր, 19 անդրադարձ, 10 փոխանցում) շնորհիվ հաղթեց Ատլանտա Հոքսին՝ 105:96։ Մեմֆիս Գրիզլիսը պարտվեց Ֆենիքս Սանսին՝ 94:119, Հյուսթոն Ռոքեթսը 92:104 հաշվով պարտվեց Պորտլենդին, իսկ Օկլահոմա Սիթին 105:103 հաշվով հաղթանակ տարավ Սակրամենտո Քինգսի նկատմամբ:
Բոստոն — Միլուոկի — 122:113 (օ.թ․)
Շարլոտ — Նյու Յորք — 104:96
Քլիվլենդ — Դետրոյթ — 98:78