Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլն» ակումբի գլխավոր մարզիչ Շտեֆեն Բաումգարտը թիմի հերթական մարզմանն է ժամանել անսովոր հանդերձանքով։ Մասնագետը հագել է միաեղջյուր-խոզի հագուստ։
Բաումգարտը նման զավեշտալի հագուստը նվիրված է եղել գերմանական կառնավալին, որը մեկնարկել է հոկտեմբերի 11-ին։ Մնացած մարզիչներն ու ֆուտբոլիստները ևս տարատեսակ հագուստներ են կրել․
„Ich habe immer gesagt: Auf den 11.11. arbeite ich hin. Ich finde, es ist mir gelungen“, sagt Schweinhorn Baumgart. 🐷🦄
Gute Vorbereitung ist einfach alles! 😁
___#effzeh pic.twitter.com/KE2OnjBEOz— 1. FC Köln (@fckoeln) November 11, 2021
«Քյոլնը» Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 11 տուրից հետո վաստակելով 14 միավորով։ Բաումգարտը 2021 թվականի հուլիսի 1-ից է աշխատում թիմի հետ։
























































