Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Թայլեր Ադամսը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Արսենալը»։ Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կայանալ արդեն առաջիկա ձմռանը։
22-ամյա ամերիկացու տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 20 միլիոն եվրո, սակայն վերջինիս հրաժարագինը կազմում է 40 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Ադամսը մասնակցել է 13 հանդիպման, որոնցում արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։
























































