Երկու քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը նշել է, որ ոչ մի շանս չի տա թեթև քաշային կարգում UFC-ի ժամանակավոր չեմպիոն Պյոտր Յանին։
«Լավագույն մարտիկների վարկանիշային աղյուսակում Պյոտրը առաջին տեղում է, իսկ ես՝ երրորդն եմ։ Ես մենամարտել եմ լավագույն հնգյակից երեքի հետ, և վստահաբար կարող եմ ասել, որ UFC-ում ոչ ոք անգամ մոտ չէ իմ մակարդակին։
Յանը լավ մարտիկ է, ինձ դուր է գալիս նրա մարտաոճը, բայց ես նրան նույնպես «կպատառոտեմ», եթե մենք մենամարտենք»,- այս մասին իռլանդացին գրել է իր twitter-ի էջում։