Ստամբուլում կայանալիք բռնցքամարտի կանանց Աշխարհի առաջնությունը համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով հետաձգվել է 2022 թվականի մարտ։
Այս մասին հայտնում է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) մամուլի ծառայությունը։
AIBA-ի նախագահ Ումար Կրեմլևը նշել է, որ կազմակերպության համար առաջնային է մրցույթի մասնակիցների առողջական վիճակը։
Աշխարհի առաջնությունը նախատեսված էր անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 6-ից 19-ը Ստամբուլում։