Բասկետբոլի ազգային ասոցիացիայի կանոնավոր առաջնությունում կայացավ հերթական խաղային օրը:
Գործող չեմպիոն «Միլուոկին» հյուրընկալվելիս 118:109 հաշվով առավելության հասավ «Ֆիլադելֆիա Սիքսերսի» նկատմամբ:
Խաղի արդյունավետ բասկետբոլիստ ճանաչվեց հյուրերի հարձակվող Յանիս Անտետոկունպոն` 31 միավոր և 16 անդրադարձ: Սա «Միլուոկիի» 5–րդ հաղթանակն էր այս մրցաշրջանում: «Ֆիլադելֆիան» կրեց 4-րդ պարտությունը:
Մյուս հանդիպումների արդյունքները.
«Ատլանտա» -« Յուտա Ջազ» 98:110
«Պորտլենդ» -« Լոս-Անջելես Կլիպերս» 109:117