Ավստրալիայի Բաց առաջնության 1/4 եզրափակչում Գերմանիան ներկայացնող թենիսիստ Ալեքսանդր Զվերևը ՝ 2 ժամ 22 րոպեում հաղթել է Ստանիսլավ Վավրինկային՝ 1:6, 6:3, 6:4, 6:2:
Սա թենիսիստների երրորդ հանդիպումն էր: Բոլոր այդ խաղերում հաղթել է Զվերևը:
Կիսաեզրափակչում նա կմրցի Ռաֆայել Նադալ-Դոմենեկ Տիմ զույգի հաղթողի հետ:
Հավելենք, որ սա կլինի Զվերևի առաջին կիսաեզրափակիչը Մեծ Սաղավարտի մրցաշարերում: