74 կգ քաշային ազատ ոճային ըմբիշ Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալ է նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Հայ ըմբիշը 10-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցչի նկատմամբ։
Ալիխանյանը ԱԱ-ում հասել էր մինչև կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, 2։4 հաշվով զիջել էր իրանցի ըմբիշին։
Բրոնզե մեդալի համար այսօր կգոտեմարտի նաև 125 կգ քաշային Մարտին Սիմոնյանը։