Գերմանական «Բայերի» բրազիլացի պաշտպան Վենդելը կարող է հայտնվել «Ռոմայում», հաղորդում է Calcio Italia-ն:
Իտալական ակումբը Կոլարովի համար փոխարինող է փնտրում և իր հայացքը սևեռել է Վենդելի վրա:
Նշվում է, որ «Ռոման» պատրաստ է 20 միլիոն եվրո վճարել բրազիլացու համար:
Հիշեցնենք, որ Վենդելի պայմանագիրը գերմանական ակումբի հետ ավարտվում է 2021 թվականին:
Բունդեսլիգայի այս մրցաշրջանում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման և դարձել է 2 գոլային փոխանցման հեղինակ: