Նոյեմբերի 7-ի գիշերը (Երևանի ժամանակով) տեղի ունեցավ NBA-ի կանոնավոր առաջնության «Ֆենիքս Սանս» — «Ատլանտա Հոքս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց Սանսի հաղթանակով՝ 121:117 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը Դևին Բուկերն էր՝ 38 միավոր։ Թրեյ Յանգն ամենաշատ միավորն է վաստակել «Հոքսի» կազմում, ձևակերպելով դաբլ-դաբլ՝ 31 միավոր և 13 փոխանցում:
Մեկ այլ խաղում Լոս Անջելես Լեյքերսը 90-105 հաշվով պարտվել է Պորտլենդին։
Այլ արդյունքներ
Չիկագո — Ֆիլադելֆիա — 105:114
Մայամի — Յուտա — 118:115
Դալլաս — Բոստոն — 107:104
Դենվեր — Հյուսթոն — 95:94