Ազատ ոճային ըմբիշ 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալի համար գոտեմարտել է Թուրքիայի ներկայացուցիչ Ջավիթ Աջարին և վերջին վայրկյանին 2-4 հաշվով ցավալի պարտություն կրել։
Մարգարյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարվանե Ահմեդ Յեզայի հետ և 4-2 հաշվով հաղթանակ տարել, 1/8 եզրափակչում Մարգարյանը 3-0 հաշվով հաղթել է բելառուս ըմբիշին,քառորդ եզրափակչում Մարգարյանը 2-2 հաշվով է ավարտել գոտեմարտը Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Պիլիդիսի հետ:
Հույն ըմբիշը հասել է մինչև եզրափակիչ և Մարգարյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք է ստացել: Սփոփիչ գոտեմարտում էլ հայ ըմբիշը 6-5 հաշվով հաղթել է Հնդկաստանի ներկայացուցչին և բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացել: