Գերմանական Բունդեսլիգայի 11-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» հաղթել է «Ֆրայբուրգին»:
Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում կայացած խաղն ավարտվել է տանտերերի՝ 2-1 հաշվով հաղթանակով: «Բավարիայի» կազմում աչքի են ընկել Լեոն Գորեցկան և Ռոբերտ Լևանդովսկին, իսկ հյուրերի կազմում աչքի է ընկել Յանիկ Հաբերերը:
11 տուրից հետո «Բավարիան» 28 միավոր ունի իր ակտիվում և գլխավորում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը: «Ֆրայբուրգը» 22 միավորով երրորդն է:
























































