Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Սերբիայում ընթացող Մ23 տարեկանների Աշխարհի առաջնությունում պայքարի մեջ են մտել ազատ ոճայինները:
65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը դուրս եկավ 1/4 եզրափակիչ։ 1/8-ում նա 3։0 հաշվով հաղթեց բելառուս մրցակցին, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
79 կգ քաշային Արման Ավագյանը ևս 1/8-ում 9։1 հաշվով հաղթեղ էստոնացի մրցակցին։ Ավագյանը հաջորդ փուլում գերլարված պայքարում հաղթեց հունգարացի մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
57 կգ Մանվել Խնձրցյանը գերլարված պայքարում 8։6 հաշվով հաղթեց ուկրաինացի մրցակցին դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
70 կգ Վազգեն Թևանյանը 11։2 հաշվով հաղթեց ուզբեկ մրցակցին և դուրս եկավ 1/4։