Լրագրող Նիկոլո Շիրան Twitter-ում հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» նոր տրանսֆերային նպատակի մասին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ «մեղուները» ցանկանում են 5 տարվա պայմանագիր կնքել «Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմիի հետ։
Գերմանացիները 19-ամյա խաղացողին տեսնում են որպես Էրլինգ Հոլանդի փոխարինող, ով շուտով կհեռանա թիմից:
Հարկ է նշել, որ Ադեյեմին հայտնվել է Եվրոպայի մի շարք թոփ-ակումբների դիտակետում, ուստի նրան ձեռք բերելը հեշտ չի լինի: Ընթացիկ մրցաշրջանում Կարիմը անցկացրել է 12 հանդիպում, դարձել 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հատկանշական է, որ Հոլանդը «Բորուսիա» էր տեղափոխվել հենց «Զալցբուրգից»։























































