Նոյեմբերի 2-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Լոս Անջելես Կլիպերս» — «Օկլահոմա Սիթի Թանդեր» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Կլիպերսի» հաղթանակով՝ 99:94 հաշվով։
Կլիպերսի հարձակվող Փոլ Ջորջն այս խաղում վաստակել է 32 միավոր։ Վերջին 6 խաղերում Ջորջը միջինը վաստակել է 28,3 միավոր, իր ակտիվում ունի միջինը 8,0 անդրադարձ, կատարել է միջինը 3,3 գնդակի խլում, և ունի 49,2 տոկոս նետումների արդյունավետություն: Ըստ Stats by Stats-ի, Չիկագո Բուլզի լեգենդար պաշտպան Մայքլ Ջորդանը NBA-ի վերջին խաղացողն է, ով նման վիճակագրություն է ունեցել 6 անընդմեջ խաղի ընթացքում (1990 թվականի մարտի 26-ից ապրիլի 5-ը):
Այլ արդյունքներ
Մեմֆիս — Դենվեր — 106:97
Ֆիլադելֆիա — Պորտլենդ — 113:103
Ատլանտա — Վաշինգտոն — 118:111
Բոստոն — Չիկագո — 114:128
Նյու Յորք — Տորոնտո — 104:113
Ինդիանա — Սան Անտոնիո — 131:118
Շարլոտ – Քլիվլենդ – 110:113