UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը և Մադրիդի «Ռեալի» և «Միլանի» նախկին խաղացող Կլարենս Զեեդորֆը Դուբայում ֆուտբոլային ակադեմիա են հիմնել։
Այս մասին նախկին ֆուտբոլիստը պատմել է իր Instagram-ում։
«Մենք ցանկանում ենք հնարավորոթյուն տալ երիտասարդներին ամբողջ աշխարհում՝ զարգացնելու հմտությունները մարզումների միջոցով, որը համատեղում է ֆուտբոլը և խառը մենամարտերը:
Դուբայը կլինի մեր մեկնարկային հարթակը այս հիանալի նախագծի համար, բայց մենք մտադիր ենք ընդլայնվել առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- գրել է Զեեդորֆը: