Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկնաբանել է «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխի դիրքորոշումը, որը հրաժարվել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ։
Կիմիխը «Բավարիայի» չպատվաստված 5 ֆուտբոլիստներից մեկն է։ Նա բացատրել է, որ դեռևս չի պատվաստվել, քանի որ կասկածում է դրա հետևանքներին։ Բայց նաև նշել է, որ չի հերքում վարակի գոյությունն ու դեմ չէ պատվաստմանը։
«Հետաքրքիր են այն մոտիվները, որոնցով նա արդարացնում է իր որոշումը։ Շատ լավ փաստացի ու բոլորին հասանելի դիտարկումներ կան, որոնք պատասխանում են նրա հարցերին ու կասկածներին։ Գուցե, Կիմիխը դեռ կմտածի դրանց մասին։ Նա հայտնի է որպես շատ մտածող ֆուտբոլիստ»,- Մերկելի խոսքերն է փոխանցում Sport1.de-ն։
























































