ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել Եվրո-2020-ի որակավորման 7-րդ փուլի՝ Լիխտենշտեյն-Հայաստան խաղին ներկա գտնվել ցանկացող երկրպագուների համար։
«Հարգելի երկրպագուներ,
Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել այսօր՝ ժամը 18:30-ից (տեղական ժամանակով), մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղից:
Հայկական կողմին հատկացվել են «Ռայնպարկ» մարզադաշտի երկրորդ տրիբունայի F, G, H, J սեկցիաները։ Տոմսերի արժեքն է 20-ից 30 շվեյցարական ֆրանկ»,- ասված է հայտարարության մեջ։