ԱՊԼ 10-րդ տուրում ՄՅՈՒ-ն հյուրընկալվել էր «Տոտենհեմին» և 3-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ Ֆերնանդեշի փոխանցումից հետո։ Երկրորդ կեսի միջնամասում՝ 64-րդ րոպեին, Ռոնալդուի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Էդինսոն Կավանին։ Հանդիպման վերջակետը դրեց Մարկուս Ռեշֆորդը խաղի հիմնական ժամանակի ավարտից 4 րոպե առաջ։
Այս խաղից հետո ՄՅՈՒ-ն 17 միավորով 5-րդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 15 միավորով՝ 8-րդ։
























































