«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է ԱՊԼ 10-րդ տուրում «Քրիսթալ Փելասից» կրած 0-2 հաշվով պարտությունը։
«Բարդ խաղ էր։ Դեռ նախքան խաղը հասկանում էինք, որ այդպես էլ լինելու է։ Նրանք կարողացան գոլ խփել, բայց մենք լավ առաջին կես անցկացրինք՝ չնայած չկարողացանք հստակ պահ ստեղծել։ Մեզ հստակությունը պակասեց։
Հեռացումից հետո թիմի համար էլ ավելի դժվար էր։ Երկրորդ կեսում 25 րոպե մենք լավ տեսք ունեինք ու նույնիսկ կարողացանք գոլ խփել, բայց գոլն առանց պատճառի չհաշվեցին։
11-ը 11-ի դեմ խաղալն ու 11-ը 10-ի դեմ խաղալը տարբեր բաներ են, բայց դա մրցավարի որոշումն էր։ Մենք ավելի շատ պահեր ստեղծեցինք, քան նրանք, նույնիսկ, երբ 10 հոգով էինք»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն։
























































