Լոնդոնի «Տոտենհեմը» պատրաստվում է բաժանվել կիսապաշտպան Դելե Ալիից։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, լոնդոնյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է արդեն առաջիկա ձմռանը բաց թողնել 25-ամյա ֆուտբոլիստին։
Ալիի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատվում է 30 միլիոն եվրո։ Վերջինս ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։