Հոկտեմբերի 28-ի գիշերը (Երևանի ժամանակով) կայացել է NBA-ի կանոնավոր առաջնության «Օկլահոմա Սիթի» — «Լոս Անջելես Լեյքերս» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվեց «Օկլահոմայի» հաղթանակով՝ 123:115 հաշվով։
Հաղթողների կազմում ամենաարդյունավետը 27 միավորով Շեյ Գիլջես-Ալեքսանդրն էր։ Լեյքերսի կազմում ամենաշատը վաստակել է Էնթոնի Դևիսը՝ 30 միավորով։ Ռասել Ուեսթբրուքն իր ակտիվում ունի 20 միավոր, 14 անդրադարձ և 13 փոխանցում: Լեբրոն Ջեյմսը չի մասնակցել հանդիպմանը։
Այլ արդյունքներ
Օրլանդո — Շարլոտ — 111:120
Միլուոկի — Մինեսոտա — 108:113
Բրուքլին — Մայամի — 93:106
Կլիպերս — Քլիվլենդ — 79:92
Ֆենիքս — Սակրամենտո — 107:110
Բոստոն — Վաշինգտոն — 107:116
Պորտլենդ — Մեմֆիս — 116:96
Նյու Օրլեան — Ատլանտա — 99:102
Տորոնտո — Ինդիանա — 118:100