«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը ներողություն է խնդրել երկրպագուներից Գերմանիայի Գավաթի 1/16 եզրափակչում Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կրած 0-5 հաշվով պարտության համար։
«Այդպես էլ չկարողացանք գործի դնել մեր շարժիչը։ Մնում է միայն ներողություն խնդրել երկրպագուներից ու «Բորուսիայից»։
Բացի Նոյերից, բոլորը ծայրաստիճան վատ խաղացին։ Նման բան երբեք չէի զգացել։ Սա «մարսելը» դժվար է։
Պետք է այս պարտությունը թողնել հետևում, որովհետև շաբաթ օրը «Ունիսոնի» դեմ խաղ ունենք»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում մյունխենյան ակումբի կայքը։
























































