«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայում գտնվող իր առանձնատան մոտ առանց թույլտվության թենիսի կորտ և ևս մեկ շինություն է կառուցել։
Ինչպես հայտնում է Marca-ն, ֆուտբոլիստը ստիպված կլինի քանդել ապօրինի շինությունները մինչև 2022 թվականի մարտը։
Տերաշ դի Բորու գյուղի գյուղապետը, որտեղ գտնվում է 36-ամյա հարձակվողի տունը, ասել է, որ սկզբնական նախագծում թենիսի կորտ և այլ շինություն չի եղել, ուստի իշխանությունները հավանություն էին տվել դրան։
Հարկ է նշել, որ Ռոնալդուի առանձնատունը գնահատվում է 2,7 մլն եվրո։