VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Փյունիկն» ընդունել էր «Նորավանքին» ու 2-0 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման հաշիվը 12-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Չուբրակովիչը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։ Երկրորդ գոլը խփվեց արդեն երկրորդ կեսում, 60-րդ րոպեին տանտերերի կազմում աչքի ընկավ Ֆիրմինոն։
Ինչպես տեղեկացնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը՝ սա ակումբի պատմության 750-րդ խաղն ու 450-րդ հաղթանակն էր։
Այս խաղից հետո «Փյունիկը» 21 միավորով մնաց 3-րդ հորիզոնականում, իսկ «Նորավանքը» 8 միավորով՝ 8-րդ։