Կատարի առաջնության 7-րդ տուրում «Ալ-Սադդը» 3-1 հաշվով առավելության հասավ «Ումմ-Սալալի» նկատմամբ։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Չավիի գլխավորությամբ ակումբն անպարտելի է 34 խաղ անընդմեջ, ինչը թիմային ռեկորդ է։
Նշենք, որ Կատարի առաջնության անպարտելիության ռեկորդը 41 խաղ է։ Վերջին անգամ Չավիի թիմը պարտություն է կրել 2020 թվականի մարտին։
Նախորդ 34 խաղերում «Ալ-Սադդը» տոնել է 30 հաղթանակ և գրանցել 4 ոչ-ոքի։























































