«Բարսելոնայի» տաղանդավոր կիսապաշտպան Անսու Ֆատին կրկին վնասվածք է ստացել: Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ կիսապաշտպանը աջ ծնկի հատվածում ցավեր ունի և չի մասնակցի «Ռայո Վալյեկանոյի» դեմ խաղին:
Ակումբն առայժմ չի հայտնում ապաքինման ժամկետների մասին: Սեպտեմբերին Ֆատին վերադարձավ խաղադաշտ՝ մոտ 300 օր ձախ ծնկի վնասվածքից ապաքինվելուց հետո:
Այս մրցաշրջանում անցկացրած 4 խաղում իսպանացին դարձել է 2 գոլի հեղինակ: