Լոս Անջելես Լեյքերսը հյուրընկալվելիս օվերթայմում հաղթեց Սան Անտոնիոյին` 125:121: Հաղթողների կազմում Էնթոնի Դևիսը վաստակել է 35 միավոր , իսկ Ռասել Ուեսթբրուկը՝ 33 միավոր: Լեբրոն Ջեյմսը չի մասնակցել հանդիպմանը։ Պարտվողների կազմում թրիփլ-դաբլ է գրանցել Դեժունտե Մարեյը՝ 21 միավոր, 15 փոխանցում և 12 անդրադարձ։
Յուտա Ջազը հաղթեց Դենվեր Նագեթսին` 122:110: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Նագեթսի» բասկետբոլիստ Նիկոլա Յոկիչն էր, ով անցկացրած 15 րոպեների ընթացքում վաստակեց 24 միավոր, սակայն 2-րդ քառորդի վերջում նա վնասվածք ստացավ և այլևս չշարունակեց հանդիպումը։ Հաղթողների կազմում դաբլ-դաբլի հեղնակ դարձավ Ռուդի Գոբերը՝ վաստակելով 23 միավոր և 16 անդրադարձ, Դոնովան Միտչելը վաստակել է 22 միավոր։
Օկլահոմա — Գոլդեն Սթեյթ — 98-106
Նյու Յորք — Ֆիլադելֆիա — 112:99