Սպորտային հետազոտությունների միջազգային կենտրոնը CIES Football Observatory-ն զեկույց է ներկայացրել Եվրոպայի բարձրագույն դիվիզիոններում հանդես եկող ակումբների սաներ թվի վերաբերյալ։
Վարկանիշում ընդգրկված են ՈՒԵՖԱ-ի անդամ երկրների 31 եվրոպական բարձրագույն դիվիզիոնների ակումբներ:
«Այաքսը» առաջատարն է այս ցուցանիշով. նիդեռլադական ակումբը մարզել է 81 ֆուտբոլիստների, ովքեր ներկայումս հանդես են գալիս եվրոպական լիգաներում:
Այս վարկանիշում «Շախտյորը» զբաղեցնում է երկրորդ տեղը (75 խաղացող): Երրորդ տեղը կիսում են Կիևի «Դինամոն», «Սպորտինգը» և Զագրեբի «Դինամոն» (70 խաղացող):
ՈՒԵՖԱ-ի համաձայն՝ ակումբի սան են համարվում այն ֆուտբոլիստները, ովքեր առնվազն երեք տարի անցկացրել են տվյալ ակումբի Մ15-ից Մ21 թիմերում։
Եվրոպայի թոփ 10 ակումբները՝ ըստ եվրոպական լիգաներում հանդես եկող սաների թվի.
1. «Այաքս»՝ 81 խաղացող
2. Շախտյոր՝ 75
3-5. Կիևի «Դինամո» — 70
3-5. Սպորտինգ — 70
3-5. Զագրեբի «Դինամո» – 70
6. «Պարտիզան»՝ 69
7. «Ռեալ Մադրիդ»՝ 62
8. «Բենֆիկա»՝ 60
9. «Սպարտա» Պրահա՝ 58
10. «Բարսելոնա»՝ 57























































