«ՌԲ Զալցբուրգը» Ավստրիայի Բունդեսլիգայի նոր ռեկորդ սահմանեց՝ 12 մեկնարկային տուրերում հավաքած միավորների քանակով։ Այս մասին հայտնում է OptaFranz-ը։
Մաթիաս Յեյսլի թիմը վաստակել է 34 միավոր՝ 11 հաղթանակ տանելով և մեկ անգամ ոչ-ոքի խաղալով։ Սա Ավստրիայի առաջնության պատմության լավագույն արդյունքն է։
Նշենք, որ «Զալցբուրգը» հաջողությամբ հանդես է գալիս նաև Չեմպիոնների լիգայում։
G խմբում երեք տուրից հետո թիմը 7 միավորով առաջատարն է՝ առաջ անցնելով «Սևիլիայից», «Լիլից» և «Վոլֆսբուրգից»:























































